Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Նիկոլ Փաշինյան. Քննարկվում է ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելու տարբերակը

Նիկոլ Փաշինյան. Քննարկվում է ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելու տարբերակը
17.05.2020 | 00:36

Մենք հանրաքվեի շրջանում նույնպես մտադրվել էինք դիմել Վենետիկի հանձնաժողովին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մի տարի մենք հանրաքվե չենք կարող անել», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի բարձր դասվել իրենց կողմից, քան՝ հանրային առողջության շահը։ «Հանրաքվե անելն անհնար է, բայց, մյուս կողմից, մենք չենք կարող սպասել Սահմանադրական դատարանի իրավիճակի լուծմանը մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի, եթե նույնիսկ էդպես սպասենք, մենք առաջիկայում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորելու, էդ համատեքստում կլուծենք, որը մյուս տարի հունիսին, նախնական հաշվարկներով, կարող է դրվել հանրաքվեի», - ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ դիմել են Վենետիկի հանձնաժողով ու քննարկվում է ՍԴ-ի հարցը որևէ բանաձևով մասնակի կամ ամբողջական Ազգային ժողովում լուծելու հարցը։


«Ինձ համար ակնհայտ է՝ մենք մինչև մյուս տարվա մայիս հանրաքվե չենք կարողանալու անենք, բայց չենք էլ կարողանալու սպասել, հետևաբար, ոչ մի բան չի խանգարում միջազգային մեր գործընկերների հետ մեր աշխատանքը մի քիչ կարգաբերենք ու ստանանք հնարավորինս արդյունավետ ու, եթե հնարավոր կլինի, կոնսենսուսային լուծումներ», - ավելացրեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ